Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Դաշնությունում այսօր նշվող «Հայրենիքի պաշտպանի օրվա» կապակցությամբ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի բարձրաստիճան սպաներ եւ զինծառայողներ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ այցելել են Երեւանի «Հաղթանակ» զբոսայգի, ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշաքարին:

Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը հավելում է, որ միջոցառումն ավարտվել է հայ եւ ռուս զինծառայողների հանդիսավոր քայլերթով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG