Մատչելիության հղումներ

ՀԱԿ կուսակցության նախաձեռնող խումբն ընդլայնվել է


Երեկ երեկոյան կայացած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախաձեռնող խմբի հանդիպմանը ընդլայնվել է խմբի կազմը:

Խմբում են ընդգրկվել հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը, դասախոս Արման Գրիգորյանը, նկարիչ Վահրամ Հարությունյանը, ինչպես նաեւ Վանինե Եղիազարյանը, Ալբերտ Ներսիսյանը, Դերենիկ Խաչատրյանը:

Տարածված հաղորդագրությունը փոխանցում է նաեւ, որ քննարկվել են «նորաստեղծ կուսակցության ձեւավորման հետ կապված տարաբնույթ հարցեր, քաղաքական այլ կուսակցությունների, անկուսակցական անհատների հնարավոր համագործակցության հետ կապված խնդիրներ»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG