Մատչելիության հղումներ

Օհանյանը Աբիեւին կոչ է արել հարգել հրադադարի կանոնները


Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների զրույցը Բրյուսելում, 22-ը փետրվարի, 2013թ.

Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների զրույցը Բրյուսելում, 22-ը փետրվարի, 2013թ.

Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ընթացող Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր ադրբեջանցի պաշտոնակից Սաֆար Աբիեւին կոչ է արել հարգել հրադադարի ռեժիմի կանոնները։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Պարզաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե բրյուսելյան հանդիպման ժամանակ Օհանյանը հայկական կողմի մեծ կորուստների պատճառով դիմել է Աբիեւին՝ խնդրելով վերջ դնել հրադադարի ռեժիմի խախտումներին, Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակը հայտարարել է. - «Ադրբեջանն ինչպես միշտ իր համար ցանկալին փորձում է իրականության տեղ ընդունել: Հայկական կողմը երբեք էլ չի թաքցրել, որ իր համար հրադադարի ռեժիմի խախտումներն անընդունելի են, եւ տարբեր առիթներով կոչ է արել ադրբեջանական կողմին չխախտել հրադադրի ռեժիմի կանոնները: Ընդ որում, խոսք է գնում ոչ միայն հայկական կողմի, այլ առհասարակ սահմանագծում արձանագրվող երկուստեք կորուստներին: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը կոչ է արել Ադրբեջանի պաշտպանության նախարարին հարգել հրադադարի ռեժիմի կանոնները, ինչը թույլ կտա զերծ մնալ երկուստեք զոհերից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG