Մատչելիության հղումներ

Սարգսյանին շնորհավորել են Ֆիշերը, Բերդիմուհամեդովը, Նապոլիտանոն


Հայաստանի եւ Ավստրիայի նախագահները պատրաստվում են համատեղ ասուլիսի, Երեւան, 26-ը հունվարի, 2012թ.

Հայաստանի եւ Ավստրիայի նախագահները պատրաստվում են համատեղ ասուլիսի, Երեւան, 26-ը հունվարի, 2012թ.

Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը:

«Ես իմ անկեղծ շնորհավորանքն եմ հղում Ձեզ` Հայաստանի Հանրապետության Նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Ես համոզված եմ, որ Դուք Ձեր պաշտոնավարման երկրորդ շրջանում Ձեր ուժերը կշարունակեք ներդնել տնտեսական, սոցիալական եւ քաղաքական առումներով կայուն ու նաեւ խաղաղ Հայաստանի համար», - իր ուղերձում գրել է Ավստրիայի նախագահը՝ հավելելով. - «Հաճույքով եմ հիշում անցած տարի Հայաստան կատարած իմ այցելությունը: Եվ ես ցանկանում եմ վերստին օգտագործել այս առիթը` վերահաստատելու Ավստրիա կատարելիք Ձեզ ուղղված իմ հրավերը»

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանին շնորհավորել է նաեւ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

«Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, ինչպես նաեւ անձնական երջանկություն եւ հաջողություններ պետական բարձր պաշտոնում՝ ի շահ բարեկամ հայ ժողովրդի բարեկեցության եւ առաջընթացի: Ընդունեք խնդրեմ հարգանքներիս խորին հավաստիքը եւ աներեր պատրաստակամությունը՝ այսուհետ եւս զարգացնելու եւ ամրապնդելու մեր երկրների ու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները», - ասված է, մասնավորապես, Թուրքմենստանի նախագահի ուղերձում:

Սարգսյանին ուղղած շնորհավորական ուղերձում Ւտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն, մասնավորապես, գրում է. - «Իտալիայի ժողովրդի եւ անձամբ իմ անունից ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Նախագահական այս ընտրություններով Հայաստանը հաստատեց իր ժողովրդավարական լիարժեք հասունությունը, ինչի համար նույնպես շնորհավորում եմ: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանը կշարունակի ընթանալ տնտեսական եւ սոցիալական զարգացման, ինչպես նաեւ Եվրոպայի հետ մերձեցման իր ուղիով, որին Իտալիան վստահորեն աջակցում է»:

Օտարերկրյա պետությունների ղեկավարներից բացի, Սերժ Սարգսյանը շարունակում է բազմաթիվ շնորհավորանքներ ստանալ միջազգային կազմակերպություններից, Հայաստանի եւ արտերկրյա հայկական կազմակերպություններից, մտավորականներից ու տարբեր պաշտոնատար անձանցից: Նրան այդ թվում շնորհավորել են Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը, Հայկազյան Համալսարանի նախագահ, վերապատվելի Փոլ Հայտոսթյանը, Մերձավոր Արեւելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ Մկրտիչ Կարագյոզյանը, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ Սոս Սարգսյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ Լենսեր Աղալովյանը, Սերգեյ Համբարձումյանը, Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը, սփյուռքահայ մի շարք գործիչներ՝ սփյուռքյան կառույցների ղեկավարներ, գործարարներ, բարերարներ Էդուարդո Էռնեկյանը, Վաչե Մանուկյանը, Արմեն Սարգսյանը, Արա Աբրահամյանը, Սամվել Կարապետյանը, Ալբեր Բոյաջյանը, Վահե Կարապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG