Մատչելիության հղումներ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 25-27-ը կայցելի Ավստրիա:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կմասնակցի Վիեննայում կայանալիք «Քաղաքակրթությունների ալյանս» համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ այցելության ընթացքում Նալբանդյանը հանդիպումներ կունենա Ավստրիայի փոխվարչապետ եւ եվրոպական ու միջազգային հարցերով դաշնային նախարարի, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի, մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG