Մատչելիության հղումներ

Ակցիա ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի առջև


Բախումներ ակցիայի ժամանակ
please wait

No media source currently available

0:00 0:07:18 0:00

Բախումներ ակցիայի ժամանակ

Մի խումբ երիտասարդներ այսօր ակցիա անցկացրեցին Բաղրամյան փողոցի վրա գտնվող ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի առջեւ՝ խնդրելով դիտորդներին հեռանալ Հայաստանից եւ այստեղ այլեւս դիտորդական առաքելություն չիրականացնել:

Երիտասարդները ակցիայի մասին չէին իրազեկել պատկան մարմիններին, քանի որ, իրենց խոսքով, հավաքն ինքնաբուխ էր, մասնակիցների թիվը չէր գերազանցում մի քանի տասնյակը եւ կազմակերպիչներ չունեին։

Ակցիային ներկա էր նաեւ ոստիկանությունը՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եւ հասարակական կարգի ապահովման բաժնի պետ Կարեն Մովսիսյանի գլխավորթյամբ: Նրանք պահանջում էին, որպեսզի մասնակիցները անցնեն դիմացի մայթ, քանի որ «խոչընդոտում են մուտքն ու ելքը դեպի ԵԱՀԿ-ի գրասենյակ»:

Այն բանից հետո, երբ երիտասարդները հրաժարվեցին ենթարկել ոստիկանության պահանջին, ոստիկանները հրելով նրանց հեռացրեցին տարածքից՝ հասցնելով Սիրիայի դեսպանատանը հարող տարածք:

Ընդ որում, ոստիկանները թույլ չտվեցին ակցիան անցկացնել ԵԱՀԿ գրասենյակին հարող տարածքում անգամ այն բանից հետո, երբ գրասենյակի մի աշխատակից եկավ եւ հայտարարեց, որ իրենք դեմ չեն, որպեսզի ակցիան անցկացվի այդտեղ։ Ոստիկանության ներկայացուցիչները, ի պատասխան ասացին, որ իրենք դեմ են եւ առաջնորդվում են ՀՀ-ի օրենքներով։ Ավելի ուշ, այնուամենայնիվ, նրանք թույլ տվեցին ակցիայի մասնակիցներին վերադառնալ ԵԱՀԿ-ի գրասենյակի հարակից տարածք:

ԵԱՀԿ-ի գրասենյակից ակցիայի մասնակիցներին հանդիպեց ու նրանց լսեց Ռոբին Սիվորդը, ով այս նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության հիմնական խմբի անդամ է:

Երիտասարդները նրան հանձնեցին ընտրախախտումների մասին պատմող կրիչ, իրենց նամակը ու եւս մեկ անգամ խնդրեցին հեռանալ Հայաստանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG