Մատչելիության հղումներ

Մայր Աթոռը եւս 100 հազար դոլար է տրամադրել սիրիահայերին


Սիրիա - Հրկիզված Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցին Հալեպում, հոկտեմբեր, 2012թ.

Սիրիա - Հրկիզված Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցին Հալեպում, հոկտեմբեր, 2012թ.

Սիրիահայությանը օժանդակության նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 200 հազար դոլար գումար արդեն փոխանցել է, իսկ վերջերս տրամադրել է եւս 100 հազար դոլար։ Այդ մասին հայտարարվել է այս շաբաթ Մայր Աթոռում անցկացված Գերագույն հոգեւոր խորհրդի նիստի ժամանակ, որը երեկ է ավարտել աշխատանքները։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, խորհուրդը հորդորել է թեմակալ առաջնորդներին շարունակել առավել ջանքեր ներդնել` համայնքներից օգնություն եւ օժանդակություն հասցնելու կարիքի մեջ գտնվող Սիրիայի հայ համայնքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG