Մատչելիության հղումներ

Լիդինգթոն. «Հայաստանի ընտրությունները մեկ քայլ առաջ էին»


Դեյվիդ Լիդինգթոն, արխիվ

Դեյվիդ Լիդինգթոն, արխիվ

Հայաստանում փետրվարի 18-ին կայացած ընտրությունները մեկ քայլ առաջ էին ժողովրդավարացման ճանապարհին, հայտարարել է Մեծ Բրիտանիայի` Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնը։

«Քարոզարշավը ազատ էր եւ բաց, ընտրողների մասնակցությունը` լավ, եւ ես հույս ունեմ, որ վերջնական արդյունքները, երբ հաստատվեն, կարտացոլեն Հայաստանի ընտրողների կամքը», - հայտարարել է բրիտանացի նախարարը` միաժամանակ կոչ անելով Հայաստանի կառավարությանը կառուցողական կերպով արձագանքել միջազգային դիտորդների հանձնարարականներին եւ զեկույցներին։

«Բրիտանական կառավարությունն ակնկալում է համագործակցել Հայաստանի կառավարության հետ՝ առաջ մղելու տնտեսական բարեփոխումները, որոնք կխթանեն Հայաստանի առավել մերձեցումը Եվրամիության հետ», - եզրափակել է Լիդինգթոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG