Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայում հնարավոր ահաբեկչական գործողություն է կանխվել


Լոնդոնում երեք մահմեդական բրիտանացիներ մեղադրվել են ահաբեկչական գրոհ ծրագրելու մեջ։

Իրավապահների փոխանցմամբ, այդ խափանված գրոհը կարող էր իր ծավալով գերազանցել 2005 թվականի հուլիսի 7-ին Լոնդոնի մետրոյում եւ ավտոբուսներից մեկում տեղի ունեցած պայթյունները, որոնց հետեւանքով 52 մարդ էր սպանվել։

Երեք կասկածյալներին ձերբակալել են 2011 թվականի սեպտեմբերի 11-ին Բիրմինգհեմում։ Ոստիկանները ձերբակալության պահին նրանց մոտ հայտնաբերել են պայթուցիկով լցված ուսապարկեր։

Հաղորդվում է, որ երեք մահմեդականներից երկուսը ժամանակին պատրաստվել են Պակիստանում ահաբեկիչների գաղտնի ճամբարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG