Մատչելիության հղումներ

Ռասմուսենը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է անում էլ չկրճատել ռազմական ծախսերը


Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ, 21-ը փետրվարի, 2013թ.
Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ, 21-ը փետրվարի, 2013թ.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենն այսօր Բրյուսելում դաշինքի երկրներին կոչ է արել զերծ մնալ պաշտպանության ոլորտում ծախսերի նոր կրճատումներից` ասելով, որ «դրանք վնաս կհասցնեն բնակչությանը պաշտպանելու մեր կարողությանը»։

Նա ասել է նաեւ, թե «այն պահից, երբ տնտեսությունը վերականգնվի, ՆԱՏՕ-ի անդամները պետք է ավելացնեն պաշտպանության ծախսերը»։

Ռասմուսենը անդրադարձել է մինչեւ 2014-ի տարեվերջ ՆԱՏՕ-ի ուժերն Աֆղանստանից դուրս բերելու ծրագրին եւ ասել է, որ դաշինքն առաջիկա ամիսներին կորոշի, թե որքան զինծառայող պետք է մնա այդ երկրում` ուսումնավարժական առաքելություն իրականացնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG