Մատչելիության հղումներ

Հասարակական կազմակերությունը հրապարակելու կոռումպացվախ չինովնիկների անունները


Կոռուպցիայի դեմ պայքարող հասարակական կազմակերպությունը գալիք շաբաթ հրապարակելու է կոռումպացված պաշտոնյաների անունները:

Հայաստանյան հակակոռուպցիան հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավար Գառնիկ Մարգարյանի խոսքով, անդրկովկասյան երկրներից Հայաստանն առաջինն էր, որ ուներ մեծ բյուջե, մեծ արդյունաբերական բազա, սակայն «այսօր ամեն ինչ մասնավոր հատվածի ձեռքում է, իսկ կարեւոր ռազմավարական կենտրոնները՝ Ռուսաստանի»:

«Այս գործընթացին վերջակետ դրվեց Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք», - հայտարարեց Մարգարյանը` հավելելով. - «Մոտ երկու օրվա ընթացքում լինելու է նամակ Հայաստանում գործող դեսպաններին, եվրոպական կառույցների մեր ներկայացուցիչներին այն մասին, որ իրենց երկրներում ունեցած թալանված սեւ գումարները պետք է դրվեն կալանքի տակ ու Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի մուտքն ու ելքը այդ երկրներ պետք է արգելվի»:

Մարգարյանը նշեց, որ տասնյակ հաստատություններ սեփականաշնորհվել են չնչին գումարներով, իսկ Ռոբերտ Քոչարյանն այսօր մեծ ունեցվածք ունի ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում. - «Երբ նա եկել է Հայաստան կիսատկլոր վիճակում, այսօր միլիարդների է հասնում նրա սեփականությունը ոչ միայն մեր երկրում, այլեւ դրսում»:

Կազմակերպության նախագահը խոստանում է մեկ շաբաթից հրապարակել նաեւ այլ անուններ. - «Լինելու է Հովիկ Աբրահամյան եւ երկու տասնյակ չինովնիկներ, որոնց ոչ միայն ազգանունները, այլ ունեցվածքի չափերը եւս կներկայացվի ժողովրդին, իմ թվարկած մարդիկ ու էլի են երկու տասնյակ չինովնիկները եւ Սերժ Սարգսյանի կողքին գտնվող այսօր գործող չինովնիկներ` նախարարներ, դատավորներ, դատախազության ներկայացուցիչներ»:

Խոսելով գործընթացի վերջնական արդյունքից` Մարգարյանը նշեց. - «Դիմելու ենք այն երկրների ներկայացուցիչներին՝ դեսպաններին, վարչապետներին, ղեկավարներին, նախագահներին, որպեսզի իրենց երկրներում թալանվածի առկայության պարագայում կալանքներ դրվեն եւ արգելվի այդ մարդկանց մուտքն իրենց երկիր: Մենք պետք է հասնենք նրան, որ թալանվածը վերադառնա Հայաստան եւ ազդի բյուջեի վրա»:
XS
SM
MD
LG