Մատչելիության հղումներ

Անդրիաս Ղուկասյանը միավորման կոչ է անում


Անդրիաս Ղուկասյանը հացադուլի ժամանակ, փետրվար, 2013թ.
Անդրիաս Ղուկասյանը հացադուլի ժամանակ, փետրվար, 2013թ.
Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հայտարարություն է տարածել, որտեղ «հանուն հայրենիքի» կոչ է անում միավորվել ու թույլ չտալ որեւէ մեկին հերթական անգամ տապալել ժողովրդի ձգտումը դեպի ժողովրդավարական եւ օրինական Հայաստան:

Ղուկասյանի հայտարարությունում, մասնավորապես, ասված է. - «Փետրվարի 18-ի քվեարկությունը հերթական անգամ ցույց տվեց, որ իշխանությունը ի զորու չէ իրականացնել Հայաստանում ազատ եւ արդար ընտրություններ: Ակնհայտ դարձավ, որ Հանրապետական կուսակցությունը այլեւս սպառել է իր բոլոր քաղաքական հնարավորությունները օրենքով կառավարելու համար»:

Ընտրարշավի ամբողջ ընթացքում «Վե՛րջ շինծու ընտրություններին» կարգախոսի ներքո անցկացրած հացադուլը նախագահական ընտրությունների հաջորդ օրը դադարեցրած Ղուկասյանը գրում է, որ «քվեարկության ժամանակ կես միլիոնից ավել քաղաքացիներ ընդվզեցին իշխող ռեժիմի դեմ»։

«Եկել է այն վճռորոշ պահը, երբ ժողովուրդն արդեն ինքուրույն պետք է որոշի երկրի քաղաքական ապագան», - հայտարարում է նախագահի թեկնածուն` միավորման կոչ անելով։

Այդ քաղաքացիների եւ քաղաքական ուժերի միավորումը, ըստ Ղուկասյանի, կարող է ձեւավորել Ազգային անցումային խորհուրդ, որն «իր վրա կվերցնի երկրում ազատ ընտրություններ անցկացնելու պատասխանատվությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG