Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն հրաժարվեց Ազատության հրապարակում իր միջոցառումից


Էդուարդ Շարմազանով, արխիվ
Էդուարդ Շարմազանով, արխիվ
Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր հաղորդագրություն տարածեց` փոխանցելով, որ կուսակցությունը հրաժարվում է Ազատության հրապարակում այսօր ծրագրված իր միջոցառումից:

«Լինելով պատասխանատու քաղաքական ուժ՝ մենք երբեք չենք գնացել եւ բնականաբար չենք էլ գնա քայլերի, որոնք կարող են ավելորդ լարվածություն ստեղծել մեր երկրում: Ցանկություն չունենալով ակամա մասնակիցը դառնալու հակասահմանադրական կոչերով լի արկածախնդրություններին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրաժարվում է Ազատության հրապարակում վաղօրոք նախատեսված իր միջոցառումից», - ասված է Շարմազանովի հաղորդագրությունում։

«Վստահ ենք, որ շատ շուտով մեր ժողովրդի համար խորհրդանշական այդ վայրում բոլորս միասին կտոնենք ազատության եւ ժողովրդավարության այն հաղթանակը, որը մենք գրանցեցինք մեր երկրում 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ», - հայտարարում է ՀՀԿ-ի խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG