Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց նախագահական


Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունենում Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում, Երեւան, 20-ը փետրվարի, 2013թ.

Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունենում Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում, Երեւան, 20-ը փետրվարի, 2013թ.

Հայաստանի նախագահի փետրվարի 18-ի ընտրություններում ըստ պաշտոնական նախնական արդյունքների երկրորդ տեղը գրաված թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր ժամը 13-ին Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքում հայտարարեց, որ գնում է նախագահական նստավայր։

Հովհաննիսյանը պարզաբանեց, որ այդպես է վարվում` ենթադրելով, որ Հայաստանի գործող նախագահ, նախագահական ընտրություններում ըստ պաշտոնական նախնական արդյունքների հաղթած թեկնածու Սերժ Սարգսյանը այսօր չի գա Ազատության հրապարակ, եւ քանի որ նախագահի խոսնակը երեկ հայտարարել է, որ Սարգսյանը իրեն կարող է ընդունել օրվա ցանկացած ժամի։

«Ժառանգության» առաջնորդը հայտարարեց, որ իր այս քայլի նպատակը «համազգային ճգնաժամին լուծում տալն է», եւ հայտնելով, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ուրբաթ օրը ժամը 17-ին, ոտքով շարժվեց դեպի նախագահի նստավայր։

Ոստիկանությունը պատնեշ է ստեղծել Բաղրամյան եւ Պռոշյան փողոցների խաչմերուկում` Հովհաննիսյանին ուղեկցող քաղաքացիներին թույլ տալով դեպի նախագահական շարժվել բացառապես դիմացի մայթով։

Ինքը Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգության» մի քանի պատգամավորների հետ մոտեցավ նախագահականի մուտքին։ Այստեղ է Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը։

Ժամը 13։35-ի սահմաններում «Ժառանգության» առաջնորդը մուտք գործեց նախագահի նստավայր։

Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG