Մատչելիության հղումներ

Ստեղծագործողի հեղինակային իրավունքը համացանցում պաշտպանված չէ


«Հայհեղինակ» հկ-ի գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանը ասում է, որ ստեղծագործողի հեղինակային իրավունքի խախտումներն ամենից հաճախ արձանագրվում են համացանցում:

Բանաստեղծ Վահե Արսենի «Թռչող հեծանիվ» ժողովածուի անվանումը մեկ անգամ օգտագործվել է որպես համացանցում տեղադրված հոդվածներից մեկի վերնագիր:

«Հոդվածի հեղինակները գրողներ եւ գրաքննադատներ էին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է Վահե Արսենը. - «Եվ անհնար էր` տեղյակ չլինեին, որ իմ ժողովածուի անունը «Թռչող հեծանիվ» է: Ես, իհարկե, որեւէ կերպ չփորձեցի խոչընդոտել կամ սայթից հանել, բայց խնդիրը կա, որ հեղինակային իրավունքները պաշտպանված չեն, եւ կարելի է ցանկացած բան բեռնել»:

«Սա հարված է անմիջապես նաեւ հրատարակչություններին», - նշեց բանաստեղծը:

Նրա կարծիքով անօրինական ձեւով գրքերի նման տարածումը վնաս է հասցնում հրատարակչին նաեւ կոմերցիոն տեսանկյունից. - «Պիտի օրենքը պաշտպանվի, եւ բեռնողը վճարի դրա համար, ոչ թե գրականությունը դառնա պարապ վախտի խաղալիք»:

Հեղինակային իրավունքի խախտումներ ամենից հաճախ հանդիպում ենք վիրտուալ տարածքում, ասում է «Հայհեղինակ» հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանը:

Համացանցում լայն տարածում գտած մասնագիտական եւ գեղարվեստական գրքերը մեծ մասամբ վիրտուալ հարթակում են հայտնվում առանց հեղինակի թույլտվության, ըստ այդմ խախտվում է «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Սուսաննա Ներսիսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ըստ օրենքի` հեղինակների գույքային իրավունքը պահպանվում է հեղինակի կենդանության օրոք եւ մահից հետո 70 տարվա ընթացքում:

Սուսաննան բացատրեց ` ըստ «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի երկրորդ կետի` «հանրությանը հաղորդումը նաեւ ստեղծագործության մատչելի դարձնելն է հանրության անդամներին այնպիսի ձեւով, որ այն հասանելի լինի հանրության անդամներին նրանց կողմից անհատապես ընտրված ցանկացած վայրում եւ պահին, մասնավորապես համակարգչային կամ նմանատիպ ցանցերի միջոցով»:

«Պարզ գրված է, որ այդ իրավունքը ցանցերի եւ համակարգչի միջոցով է օգտագործվում: Մի կողմից օրենսդրորեն պաշտպանված է, մյուս կողմից, խնդիրը լուծված չէ, եւ տոկոսը անօրինականության շատ բարձր է», - ասում է Սուսաննա Ներսիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG