Մատչելիության հղումներ

logo-print

Շփման գծում հայ զինվոր է զոհվել


Երեկ հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու վիրավորում է ստացել 21-ամյա ժամկետային զինծառայող Գոռ Ղազարյանը, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը` հավելելով, որ միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը ավելի վաղ հաղորդել էր, որ փետրվարի 16-18-ը հակառակորդն աննախադեպ ակտիվություն է դրսեւորել շփման գծի ողջ երկարությամբ, ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են 1500-ից ավելի կրակոց, որոնց մի մասը` СВД եւ «Իստիգլալ» տիպի դիպուկահար զենքերից:

«Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների եւ շփման գոտու ողջ երկարությամբ հաստատել լիարժեք վերահսկողություն», - ասված է Պաշտպանության բանակի մամուլի ծառայության երեկ հրապարակած հաղորդագրությունում։

Ադրբեջանական 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` երեկ հայկական զինուժի կողմից գնդակոծության հետեւանքով Ադրբեջանի Թերթերի շրջանի Ղափանլի գյուղում ավերվել են տների տանիքներ, փշրվել ապակիներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG