Մատչելիության հղումներ

Սարգսյանը «պատրաստ է ընդունել Հովհաննիսյանին իրեն հարմար ժամի»


Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյան, արխիվ

Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյան, արխիվ

«Հանրապետության նախագահը միշտ էլ պատրաստակամ է եղել հանդիպելու բոլոր քաղաքական ուժերի եւ նրանց առաջնորդների հետ յուրաքանչյուր անհրաժեշտության դեպքում: Այստեղ բացառություն լինել չի կարող, հատկապես երբ խոսքը ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական գործչին է վերաբերում»։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը, արձագանքելով նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու` նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկին։

«Այժմ էլ նախագահը պատրաստակամ է ընդունելու պարոն Հովհաննիսյանին իրեն հարմար ցանկացած ժամի, առավել եւս, որ կարիք կա պարզություն մտցնելու հանդիպման նպատակի մասին պարոն Հովհաննիսյանի հնչեցրած բավականին անհասկանալի ձեւակերպումների մեջ», - այսօր մամուլին ասել է Արման Արզումանյանը։

Նախօրեին Երեւանի Ազատության հրապարակում հրավիրած ասուլիսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած մյուս հայտարարությունների կապակցությամբ էլ նախագահի խոսնակը լրատվամիջոցներին ասել է. - «Միջազգային բոլոր դիտորդական առաքելություններն արձանագրեցին, որ 2013 թվականի նախագահական ընտրությունները լավագույնն էին Հայաստանի Հանրապետության 21-ամյա պատմության մեջ. սա կատարված ահռելի աշխատանքի գնահատականն է, որը չի կարող չոգեւորել: Այս ֆոնին պարոն Հովհաննիսյանի հայտարարություններն առնվազն տարակուսանք են հարուցում»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG