Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին


Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, արխիվ

Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, արխիվ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արտերկրից զանգահարել է Սերժ Սարգսյանին եւ շնորհավորել նրան երկրի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկ հրապարակած նախնական արդյունքներով` Սերժ Սարգսյանը փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում ստացել է քվեների 58.64 տոկոսը եւ հաղթել առաջին իսկ փուլում։


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG