Մատչելիության հղումներ

Առաջին նախկին նախագահը Հաագայի դատարանում


Նիդերլանդներ - Լորան Գբագբոն Հաագայի միջազգային քրեական դատարանում, արխիվ
Նիդերլանդներ - Լորան Գբագբոն Հաագայի միջազգային քրեական դատարանում, արխիվ
Հաագային միջազգային քրեական դատարանում սկսվել են լսումները աֆրիկյան Կոտ դ՛Իվուար պետության նախկին նախագահ Լորան Գբագբոյի գործով: Նա մեղադրվում է մարդկության դեմ կատարված հանցագործության մեջ:

Ինչպես հայտնում է BBC-ն, Գբագբոն առաջին նախկին նախագահն է, ով կանգնում է Հաագայի դատարանի առջեւ:

Կոտ դ՛Իվուարի նախկին նախագահին չորս մեղադրանք է առաջադրված, այդ թվում` սպանության եւ բռնաբարության։ Մեղադրանքներն առնչվում են 2010 թվականին երկրում անցկացված նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին, երբ բախումների ժամանակ ավելի քան 3 հազար մարդ զոհվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG