Մատչելիության հղումներ

Այսօր Գրողների միությունում տեղի ունեցավ բանաստեղծ, թարգմանիչ, «Նարցիս» գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագիր Վահան Վարդանյանի հոգեհանգստի արարողությունը:

Չորս բանաստեղծական ժողովածուների հեղինակ Վահան Վարդանյանն ընդամենը 51 տարեկան էր, բայց նրա բանաստեղծական աշխարհն իր ուրույն տեղն է նվաճել արդի գրականության ներկապնակում:

Վարդանյանի մտերիմներից բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Այսօրվա մեր բանաստեղծության մեջ իր ձեռագիրն ունեցող մարդ էր: Հազար ափսոս... Ինքն իր ուժերի ծաղկման շրջանում էր, դեռ պետք է հիմնական անելիքը նոր աներ: Բայց ես կարծում եմ, որ իր թողածն արդեն արժեք է: Իր գրականությամբ ինքն արժեք է ստեղծել»:
XS
SM
MD
LG