Մատչելիության հղումներ

Հաշմանդամների շահերը պաշտպանող կազմակերպության նախագահը ներկայացնում է իրենց դիտարկումները քվեարկության վերաբերյալ:

Նախագահական ընտրություններից առաջ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները ներկայացնող կազմակերպությունները մտահոգություն էին հայտնել, որ հատկապես տեղաշարժման խնդիրներ ունեցող անձինք չեն կարողանա լիարժեքորեն օգտվել իրենց ընտրական իրավունքից՝ տեղամասերի անմատչելիության պատճառով:

Կազմակերպությունների ղեկավարների խոսքով` չնայած բազմիցս քննարկել են խնդիրը պատկան մարմինների հետ, այդուհանդերձ լուծումներ չեն գտնվում կամ շատ դանդաղ են գտնվում:

«Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը մի քանի օր առաջ նշել էր, որ ԿԸՀ-ից խոտացել էին՝ ընտրատեղամասերը երկրորդ հարկերում չտեղակայել եւ անհրաժեշտության դեպքում թեքահարթակներ տրամադրել: Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ալավերդյանը նշեց, որ իրենց դիտորդները քվեարկության օրը եղել են Երեւանի 467 ընտրատեղամասերից 291-ում:

«Շատ հաճախ անվասայլակով ընտրողը չի կարող մոտենալ քվեախցին եւ գաղտնի քվեարկել: Պարզապես տեղ չկա, այն չափազանց նեղ է», - ասաց Արմեն Ալավերդյանը:

Նրա խոսքո,վ դիտարկված 291 տեղամասերից 37-ի քվեախցերում հնարավոր չէր քվեարկել:

«Ինձ մոտ էստեղ մեծ հարց է առաջանում թե ինչպե՞ս է ապահովվում գաղտնիությունը եւ ընդհանրապես անձեռնմխելիությունը ձայնի», - նշեց Արմեն Ալավերդյանը:
XS
SM
MD
LG