Մատչելիության հղումներ

logo-print
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանի հայաբնակ Ջավախք տարածաշրջանում հանրահավաքներ են կազմակերպվում իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի ակտիվիստների եւ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմնակից Ախալքալաքի շրջանի պաշտոնյաների կողմից։ Այդ մասին տեղեկացնում է Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը։

Խորհուրդը իր հայտարարությունում կողմերին կոչ է անում «չապակայունացնել տարածաշրջանը եւ առաջնահերթությունը տալ տարածաշրջանում առկա հրատապ մի շարք խնդիրների լուծմանը», ինչպես նաեւ դիմում է Ջավախքի բնակչությանը` «լինել կազմակերպված, չտրվել Վրաստանում տեղի ունեցող ներքին իրադարձություններին, քանզի տարածաշրջանի կայունությունը խախտելը չի բխում մեր ազգաբնակչության շահերից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG