Մատչելիության հղումներ

Երեւանում հանդիպել են Հայաստանի եւ Ղարաբաղի ԱԳ նախարարները


Այսօր Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Կարեն Միրզոյանի հանդիպումը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` զրուցակիցները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: Այդ համատեքստում Նալբանդյանը Միրզոյանին է ներկայացրել Փարիզում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների եւ Ադրբեջանի արտգործնախարարի հետ կայացած հանդիպման արդյունքները:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաեւ երկու ԱԳՆ-ների միջեւ համագործակցությանն առնչվող հարցերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG