Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանությունը ապահովում է Րաֆֆի Հովհաննիսյանի տան անվտանգությունը


Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրարշավի ժամանակ, Երեւան, հունվար, 2013թ.

Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրարշավի ժամանակ, Երեւան, հունվար, 2013թ.

Այսօր Ոստիկանությունում ստացվել ու քննարկվել է Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի բանավոր դիմումը ոստիկանապետին` իր բնակության վայրի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ:

«Ոստիկանության պետի նույն օրվա հրամանով հանձնարարվել է համապատասխան ստորաբաժանումներին` 2013 թվականի փետրվարի 19-ից կազմակերպել նախագահի թեկնածուի բնակության վայրի շուրջօրյա անվտանգության ապահովումը», - փոխանցում է Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ոստիկանությունը իր հաղորդագրությունում նաեւ փաստում է, որ «ինչպես նախագահական ընտրությունների նախապատրաստական շրջանում, այնպես էլ ընտրությունների անցկացման օրը` 2013 թվականի փետրվարի 18-ին, ոստիկանական ծառայությունները իրականացրել են հասարակական կարգը պահպանելու, հնարավոր իրավախախտումները կանխելու, ինչպես նաեւ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ բոլոր գործողությունները»։

Տեղեկացնելով, որ ընտրությունների ընթացքում ստացվել են նախագահի թեկնածուների վստահված անձանց եւ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերի վերաբերյալ մի քանի հաղորդումներ, Ոստիկանությունն հավաստիացնում է, որ դրանց անհապաղ արձագանքել է եւ «ներկայումս իրավական ընթացակարգի պահանջներին համապատասխան իրականացնում է դրանց ստուգումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG