Մատչելիության հղումներ

logo-print

Դատախազություն. Խախտումների վերաբերյալ 72 հաղորդում, առայժմ 2 քրեական գործ


Գլխավոր դատախազության շենքը Երեւանում

Գլխավոր դատախազության շենքը Երեւանում

Երեկ ժամը 23-ի դրությամբ, Հայաստանի գլխավոր դատախազությունը ընթացք է տվել նախագահական ընտրությունների վերաբերյալ 72 հաղորդման։

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն` հաղորդումներից 50-ին ընթացք է տրվել դատախազության կողմից իրականացված զանգվածային լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքում, 5-ին` «թեժ գծով» ստացված ահազանգերի հիման վրա։

Քննարկման արդյունքներով հարուցվել է երկու քրեական գործ` մեկից ավելի անգամ քվեարկելու եւ մեկ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու հատկանիշներով։

Մեկ նյութ ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, մնացած ահազանգերով ստուգումները շարունակվում են Ոստիկանությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG