Մատչելիության հղումներ

ԿԸՀ ավարտեց ձայների հաշվարկը. հաղթել է Սերժ Սարգսյանը


Armenia - President Serzh Sarkisian is about to cast a ballot in a presidential election, Yerevan, 18Feb2013.
Armenia - President Serzh Sarkisian is about to cast a ballot in a presidential election, Yerevan, 18Feb2013.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ ամփոփեց Հայաստանի բոլոր` 1988 ընտրատեղամասերից ստացված տվյալները, որոնց համաձայն գործող նախագահ, Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանը վերընտրվել է` ստանալով քվեների 58,64 տոկոսը:

ԿԸՀ կայքէջում հրապարակված տվյալների համաձայն, երկրորդ հորիզոնականում է Հայաստանի առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով, ըստ նախնական արդյունքների, ստացել է քվեների 36,75 տոկոսը:

Մյուս հինգ թեկնածուները զգալիորեն զիջում են առաջատարներին. երրորդ տեղը գրաված Հրանտ Բագրատյանը ստացել է քվեների մոտ 2 տոկոսը:

ԿԸՀ֊ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 60.05 տոկոսը կամ 1 միլիոն 518 հազար 407 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG