Մատչելիության հղումներ

Gallup Organization-ը ամփոփել է իր անցկացրած exit poll-ի արդյունքները: Համաձայն այդ արդյունքների` նախագահի ընտրություններում հաղթում է գործող նախագահ Սերժ Սարգսյանը` ստանալով ընտրողների ձայների 58 տոկոսը:

Սերժ Սարգսյանին հաջորդում է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ստացել է ձայների 32 տոկոս: Երրորդ տեղը, ըստ exit poll-ի արդյունքների, կիսում են Պարույր Հայրիկյանը եւ Հրանտ Բագրատյանը:

Մյուս թեկնածուները` Արման Մելիքյանը, Անդրիաս Ղուկասյանը եւ Վարդան Սեդրակյանը ստացել են 1-ական տոկոս ձայն:

Exit poll-ը անցկացվել է «Արմնյուզ» հեռուստաընկերության պատվերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG