Մատչելիության հղումներ

Գյումրիի այն տեղամասերում, ուր այսօր եղել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, կային մեքենաների կուտակումներ, որոշ տեղամասերում երիտասարդ մարդկանց խմբեր էին հերթապահում ինչպես ներսում, այնպես էլ դրսում:

34/27 ընտրատեղամասում, օրինակ, որտեղ պարզապես խառնաշփոթ իրավիճակ էր, մի երիտասարդ պարզապես վերահսկում էր քվեարկությունը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան երիտասարդը, ով որեւէ փաստաթուղթ չներկայացրեց, ասաց, թե Պարույր Հայրիկյանի վստահված անձանցից է:

Նույն ընտրական տեղամաս ավելի ուշ քվեարկության եկավ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

«Հետեւել եմ քարոզարշավին», - քվեարկելուց հետո լրագրողներին ասաց Ղուկասյանը: - Ո՞նց կարող եմ չհետեւել, երբ մեր երկրի նախագահ է ընտրվում: Շատ թափանցիկ, շատ նորմալ, օրենքի սահմաններում է [անցնում քվեարկությունը]: Ես էլ իմ քաղաքացիական պատքն եմ կատարում»:

«Արցախ» թաղամասի տեղամասերից մեկում էլ նույն պատկերն էր. կուտակումներ` դրսում, երիտասարդների խմբեր` ներսում:

Երբ տեղի տվեցին հանձնաժողովի անդամներից մեկի նյարդերը ու վիճաբանություն ծագեց, հանձնաժողովի նախագահ Տիգրան Ասլանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց. - «Այս պահին առաջացավ այդ կուտակումը: Ճիշտ է, օրենքը ասում է` 15-ից ավելի չի կարելի: Ուղղակի այս պահին չհետեւեցինք, ստացվեց այս վիճակը»:
XS
SM
MD
LG