Մատչելիության հղումներ

Մահափորձի գործով առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում


Տեղեկությունները թաքցվում են միայն նախաքննության ընթացքում
please wait

No media source currently available

0:00 0:02:52 0:00
Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան այսօր ասաց, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի նախաքննության ընթացքում չեն հրապարակի որեւէ տեղեկություն:

«Մենք դեռ չենք կարող ասել։ Գիտեք, որ Ազգային անվտանգությունն է զբաղվում՝ նրանց քննչական ծառայությունը։ Նախաքննության փուլում է, եւ ավարտից հետո անպայման... ոչ մի գաղտնիք այդտեղ չկա եւ մենք հույս ունենք, որ շատ շուտ ժամանակում իրենք կարող են լրացուցիչ տեղեկատվություն տալ», - մահափորձի գործով տեղեկատվություն տրամադրելու՝ «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքին պատասխանեց Ներսիկ Նազարյանը։ - «Այս պահի դրությամբ նաեւ իրավունք չունենք որեւէ լրացուցիչ բան ասել՝ ելնելով քննության շահերից»։

Հիշեցնենք՝ Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են «Երեւան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված 1966 թ. ծնված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը եւ 1972 թ. ծնված Սամվել Արամայիսի Հարությունյանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG