Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին կայցելի Թուրքիա


ԱՄՆ պետքարտուար Ջոն Քերիի

ԱՄՆ պետքարտուար Ջոն Քերիի

Hurriyet Daily News պարբերականը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, այսօր գրել է, որ ԱՄՆ-ի նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերրին Թուրքիա կայցելի մարտի 1-ին:

ԱՄՆ-ի պետքարտուղարը տարածաշրջանային այց է կատարելու` Թուրքիայից բացի այցելելով նաեւ Իսրայել, Իտալիա եւ Եգիպտոս:

Ավելի վաղ` փետրվարի սկզբին, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ասել էր, թե ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում հաստատված Ջոն Քերրին իր առաջին այցելություններից մեկը կատարելու է Թուրքիա: Այս մասին Քերրին ասել էր Դավութօղլու հետ ունեցած հեռախոսազրույցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG