Մատչելիության հղումներ

Միջնորդները նախարարների եւս մեկ հանդիպում են առաջարկում


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Փարիզում, 27-ը հոկտեմբերի, 2012թ.

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Փարիզում, 27-ը հոկտեմբերի, 2012թ.

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել են եւս մեկ հանդիպում անցկացնել Փարիզում։ Այդ մասին APA լրատվական գործակալությանը փոխանցել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը։

Նրա խոսքերով` միջնորդները ծրագրում են հանդիպումը կազմակերպել մինչ տարածաշրջան կատարելիք իրենց նոր այցը։

«Մենք կողմերին ներկայացրել ենք նման առաջարկություն եւ դեռեւս պատասխանի ենք սպասում։ Ծրագրվում է, որ նման հանդիպում կանցկացվի Փարիզում մոտ ժամանակներս, հնարավոր է` հաջորդ շաբաթ», - հայտարարել է Ֆորը` հավելելով, որ ըստ համանախագահների ծրագրածի` նախ տեղի են ունենալու առանձին հանդիպումներ նախարարների հետ, ապա` միջնորդների եւ նախարարների համատեղ հանդիպում։

Մինսկի խմբի եռանախագահների մասնակցությամբ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների նախորդ հանդիպումը եւս կայացել է Փարիզում` հունվարի 28-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG