Մատչելիության հղումներ

Երեկվա դրությամբ` խախտումների վերաբերյալ 88 հաղորդում


Գլխավոր դատախազության շենքը Երեւանում

Գլխավոր դատախազության շենքը Երեւանում

Հայաստանի նախագահական ընտրությանն առնչվող ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ երեկվա դրությամբ ստացվել էր 88 հաղորդում, տեղեկացնում է գլխավոր դատախազության աշխատանքային խումբը։

Նշված 88 հաղորդումներից 71-ին դատախազությունն ընթացք է տվել սեփական նախաձեռնությամբ` զանգվածային լրատվության միջոցների եւ նախագահի թեկնածուների ինտերնետային էջերի մշտադիտարկման արդյունքում:

Կատարված ստուգումների արդյունքում 4-ին տրվել է պարզաբանում, 1-ով որոշում է կայացվել՝ քրեական գործ հարուցելու մասին, որով նախաքննությունն իրականացնում է Ազգային անվտանգության քննչական վարչությունը, 20-ով որոշում է կայացվել՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին, իսկ մնացած 61 հաղորդումների ուղղությամբ ստուգումները շարունակվում են, փոխանցում է դատախազության աշխատանքային խումբը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG