Մատչելիության հղումներ

Հայաստանում նախագահական ընտրություններ են


Հայաստանի Երրորդ Հանրապետությունը փետրվարի 18-ին վեցերորդ անգամ նախագահ է ընտրում։

Այսօր առավոտյան ժամը 8-ին բացվեցին ընտրատեղամասերը, որտեղ քվեարկությունը կշարունակվի մինչեւ ժամը 20-ը։

Քվեաթերթիկներում ընդգրկված են 7 թեկնածուների անուններ (ըստ այբբենական կարգի)՝ Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան, «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյան, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյան, «Ռադիո Հայ»-ի տնօրեն, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյան, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյան, Հայաստանի գործող նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյան, ոչ մի տեղ չաշխատող Վարդան Սեդրակյան։

Սահմանադրության համաձայն` նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին։

Ոստիկանության երեկ հրապարակած տվյալներով` Հայաստանի ընտրողների թիվը 2 միլիոն 505 հազար 980 է։

Հայաստանի նախագահը ընտրվում է հինգ տարի ժամկետով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG