Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը ընդունել է ԵԱՀԿ ԽՎ ղեկավարներին


Armenia - Hovik Abrahamian (R), Speaker of the Armenian Parliament, meets with the OSCE PA's President Riccardo Migliori (S from L), Secretary General Tina Shon (L), and Tonino Pizula, head of the OSCE PA's observers' mission at the presidential election

Armenia - Hovik Abrahamian (R), Speaker of the Armenian Parliament, meets with the OSCE PA's President Riccardo Migliori (S from L), Secretary General Tina Shon (L), and Tonino Pizula, head of the OSCE PA's observers' mission at the presidential election

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր ընդունել է Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) նախագահ Ռիկարդո Միլյորիին, Վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Տոնինո Պիցուլային եւ Վեհաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը եւ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացներում առաջընթացի գրանցումը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ ԽՎ-ի դիտորդական առաքելությունը անաչառ գնահատական կտա նախագահական ընտրություններին:

Նա կարեւորել է համապետական ընտրություններում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից իրականացվող դիտորդական առաքելությունները` որպես երկրում ժողովրդավարության ամրապնդման կարեւոր խթան:

«Մենք աշխատել ենք մինչեւ առաջիկա ընտրությունները լուծում տալ նախորդ ընտրություններից հետո միջազգային դիտորդական առաքելությունների արձանագրած թերություններին: Հայաստանի իշխանությունները ունեն քաղաքական կամք եւ շահագրգռվածություն` անցկացնելու 2013 թվականի նախագահական ընտրությունները է՛լ ավելի բարձր մակարդակով եւ եվրոպական չափանիշներին համապատասխան», - ասել է Հովիկ Աբրահամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG