Մատչելիության հղումներ

Վարդան Սեդրակյանը չեղյալ է հայտարարել իր ասուլիսը


Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյան

Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյան

Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը չեղյալ է հայտարարել այսօր, նախընտրական քարոզարշավի վերջին օրը կայանալիք իր ասուլիսը` առողջական խնդիրների պատճառով:

Այս մասին Սեդրակյանը դեռ երեկ հեռուստաընկերություններից մեկի եթերում էր հայտարարելով` ասելով, որ լավ չի զգում եւ բարձր ջերմություն ունի: Ավելի ուշ նա փոխանցել է, որ ոչ մի լուրջ բան չկա եւ իր մոտ սեզոնային գրիպ է. պատրաստվում է այսօր ողջ օրը տանը մնալ, որպեսզի վաղը գնա Քանաքեռի թիվ 1 երաժշտական դպրոցում քվեարկության:

Սեդրակյանը նաեւ ընդգծել է, որ անկախ ընտրությունների արդյունքից չի ստորագրելու ընտրության ամփոփիչ թերթիկը:

Որպես էպոսագետ ներկայացող թեկնածուն վստահ է, որ ինքը ընտրություններում ստանալու է ձայների 81 տոկոսը:

Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG