Մատչելիության հղումներ

Մակեյանը վերընտրվեց «Ժողովրդավարական հայրենիք»-ի նախագահ


«Ժողովրդավարական հայրենիք»-ի նախագահ Պետրոս Մակեյան, արխիվ

«Ժողովրդավարական հայրենիք»-ի նախագահ Պետրոս Մակեյան, արխիվ

Այսօր Երեւանում տեղի է ունեցել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) դաշինքին անդամակցող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հերթական` 10-րդ համագումարը։

«Ժողովրդավարական հայրենիք»-ի լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն` համագումարը ընտրել է կուսակցության քաղաքական խորհրդի 15-հոգանոց կազմը եւ կուսակցության նախագահ վերընտրել Պետրոս Մակեյանին, օրակարգում ընդգրկված են եղել այլ հարցեր եւս։

Համագումարը ընդունել է բանաձեւ` արձանագրելով, մասնավորապես, որ «պարտադրվող արժեհամակարգը, եւ ընդդիմության վերջին երկու տարվա անհաշվենկատ գործունեությունը նպաստեց ավազակապետական բուրգի բարգավաճմանը, եւ հիմնական ընդդիմադիր բեւեռի` ՀԱԿ-ի կազմաքանդմանը», եւ որ «երրորդ Հանրապետության պատմության ընթացքում նախագահական ընտրություններն առաջին անգամ անցնում են առանց ընդդիմադիր ուժային կենտրոնի, ոչ մրցակցային, կանխորոշված «ընտրությունների» արդյունքով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG