Մատչելիության հղումներ

Հրադադարի խախտման դեպքերի շեշտակի աճ շփման գծում


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորները դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորները դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` անցնող շաբաթվա ընթացքում Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գոտում հակառակ կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:

Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` հրադադարի խախտման դեպքերի շեշտակի աճ է արձանագրվել հատկապես փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը եւ այսօրվա ընթացում. ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները միայն նշված ժամանակահատվածում դիպուկահար զենքերից, ինքնաձիգներից եւ գնդացիրներից Պաշտպանական բանակի մարտական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 400 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի նմանօրինակ նախահարձակ գործողություններին, շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին եւ շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG