Մատչելիության հղումներ

logo-print

Ընտրություններին կհետեւի ԱՊՀ-ի 210 դիտորդ


Ընտրություններ Հայաստանում, արխիվ

Ընտրություններ Հայաստանում, արխիվ

Փետրվարի 18-ին Հայաստանում անցկացվելիք նախագահական ընտրություններին ԱՊՀ-ի հովանու ներքո դիտորդական առաքելություն են իրականացնելու շուրջ 210 դիտորդներ, որոնք աշխատելու են բոլոր մարզերում եւ Երեւանում։ Այդ մասին հայտնել է դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ-ի գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ։

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` զրուցակիցները քննարկել են նաեւ ԱՊՀ-ի շրջանակներում ընթացող համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքները։ Լեբեդեւը բարձր է գնահատել Հայաստանի ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներում:

Նույն օրը Նալբանդյանը ընդունել է Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ կազմակերպության նախագահ Ալեքսանդր Ցինկերի գլխավորությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG