Մատչելիության հղումներ

Հայաստանի անձնագրեր` 200 լիբանանահայերի


Երեկ եւ այսօր Լիբանանում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողություն:

Շնորհավորական խոսքով դիմելով ներկաներին` Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, մասնավորապես, նշել է, որ վերջին տարիներին լիբանանահայերի շրջանում նկատվում է Հայրենիքի հանդեպ մեծ հետաքրքրության, վստահության աճ, որն արտահայտվում է նաեւ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմումների կտրուկ աճով:

Դեսպանը բարձր է գնահատել Լիբանանի կենսունակ ու ստեղծագործ հայ համայնքի դերը Սփյուռքի քաղաքական, հոգեւոր եւ մշակութային կյանքում:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիսավոր երդման արարողությունից հետո Աշոտ Քոչարյանը 200-ից ավելի լիբանանահայերին հանձնել է Հայաստանի քաղաքացու անձնագրերը:

Դեսպանությունը վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի անձնագրեր է հանձնել նաեւ շուրջ 60 սիրիահայերի, որոնք քաղաքական զարգացումների բերումով ժամանակավոր բնակություն են հաստատել Լիբանանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG