Մատչելիության հղումներ

Վալերի Գերասիմովին ընդունել է Սերժ Սարգսյանը


Լուսանկարը` Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Լուսանկարը` Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովին այսօր ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Հայ - ռուսական ռազմավարական հարաբերությունների առավել ամրապնդման եւ խորացման համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ու ընթացիկ փոխգործակցության ծրագրերին:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը եւ գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG