Մատչելիության հղումներ

Հայաստանի ռազմական ղեկավարությունը ընդունեց Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետին


Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը (կենտրոնում) հանդիպում է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հետ, Երեւան, 15-ը փետրվարի,2013թ.

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը (կենտրոնում) հանդիպում է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հետ, Երեւան, 15-ը փետրվարի,2013թ.

Փետրվարի 14-15-ը աշխատանքային այցով Հայաստանում է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովի գլխավորած պատվիրակությունը:

Այսօր կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետեր Յուրի Խաչատուրովի եւ Վալերի Գերասիմովի հանդիպումը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունում կայացած հայ - ռուսական երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցեր, ինչպես նաեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության օրակարգի խնդիրներ, այդ թվում` միացյալ ուժերի ու միջոցների կիրառումը պլանավորող մի շարք հարցեր:

Նույն օրը Գերասիմովին ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այցի շրջանակներում Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստանի տարածքում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG