Մատչելիության հղումներ

ՀՅ Դաշնակցությունը կոչ է անում անպայման գնալ ընտրության


Դաշնակցության դրոշը կուսակցության կազմակերպած ակցիայի ժամանակ, արխիվ

Դաշնակցության դրոշը կուսակցության կազմակերպած ակցիայի ժամանակ, արխիվ

ՀՅ Դաշնակցության ( ՀՅԴ) Հայաստանի գերագույն մարմինը այսօր հանդես է եկել ընտրողներին ուղղված կոչով` հորդորելով փետրվարի 18-ին անպայման գնալ ընտրության։

«Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությանը թեկնածու չառաջադրելու` ՀՅԴ-ի որոշման պատճառները ձեզ հայտնի են. միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելու, ընդդիմադիր միասնական թեկնածու ունենալու մեր ջանքը արդյունք չունեցավ։ Այդ պայմաններում անիմաստ էր մասնակցել մի միջոցառման, որի ելքը կանխորոշված է», - նշում է Դաշնակցությունը։

Միաժամանակ, կուսակցությունը քաղաքացիներին հորդորում է փետրվարի 18-ին անպայման գնալ ընտրության, «թույլ չտալ, որ վերջնականապես վարկաբեկվի այդ ինստիտուտը եւ ձեր ձայնն օգտագործվի իշխանության վերարտադրման համար»:

«Իբրեւ ընդդիմադիր քաղաքական ուժ` մենք կոչ ենք անում՝ գնալ ընտրության, ձայն չտալ իշխանության թեկնածուին, քվեարկել ձեր խղճով ու ցանկությամբ կամ քվեաթերթիկը անվավեր դարձնել», - ասված է Դաշնակցության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG