Մատչելիության հղումներ

Հեյգելի հաստատումը Սենատում հետաձգվեց


Չաք Հեյգելը Սենատի Զինված ուժերի հանձնաժողովում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 31-ը հունվարի, 2013թ.
Չաք Հեյգելը Սենատի Զինված ուժերի հանձնաժողովում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 31-ը հունվարի, 2013թ.
Միացյալ Նահանգների հանրապետական սենատորները ժամանակավորապես արգելափակել են երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում Չաք Հեյգելի թեկնածության հաստատումը:

Հանրապետականներին դուր չեն եկել թեկնածուի չափազանց քննադատական վերաբերմունքը` Իսրայելին, եւ, հակառակը, մեղմ վերաբերմունքը` Իրանին եւ Իրաքին վերաբերող հարցերում:

Երբ հայտնի դարձավ, որ սենատորները կարող են պահանջել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Հեյգելի թեկնածության հաստատման քվեարկության հետաձգումը, Սպիտակ տունը այդ հայտարարությունները որակեց ԱՄՆ-ի դաշնակիցների եւ զինծառայողների համար վատ ազդանշան:

Սենատում պաշտպանության նոր նախարարի թեկնածության հաստատման հաջորդ քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 26-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG