Մատչելիության հղումներ

Google Hangout նախագահական ընտրությունների վերաբերյալ


Հայաստան – (ձախից աջ) «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Սիրանույշ Գեւորգյանը, Ռուզաննա Ստեփանյանը եւ ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը ուղիղ հեռարձակման ժամանակ, Երեւան, 13-ը դեկտեմբերի, 2013թ․
Հայաստան – (ձախից աջ) «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Սիրանույշ Գեւորգյանը, Ռուզաննա Ստեփանյանը եւ ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը ուղիղ հեռարձակման ժամանակ, Երեւան, 13-ը դեկտեմբերի, 2013թ․

«Ազատություն» ռադիոկայանը առաջին անգամ ներկայացրեց անգլալեզու ինտերակտիվ քննարկում՝ Hangouts on Air ֆորմատով։

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը փետրվարի 13-ին իր անգլալեզու լսարանին աննախադեպ հնարավորություն ընձեռեց օնլայն ռեժիմով հարցեր ուղղել առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ, օգտվելով Google ընկերության Hangouts on Air ծառայությունից։

Միաժամանակ «Ազատություն» ռադիոկայանի YouTube էջում (http://youtube.com/rferlonline) հեռարձակվող կլոր սեղանին մասնակցեցին եւ ընթացող ընտրարշավի, հայաստանյան ներքաղաքական զարգացումների վերաբերյալ անգլերեն լեզվով տեսակետներ հայտնեցին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Ռուզաննա Ստեփանյանը, Սիրանույշ Գեւորգյանը եւ Արթուր Պապյանը։

Ուղիղ հեռարձակման համար հատուկ ընտրվել էր այնպիսի ժամ՝ Երեւանի ժամանակով 21։00-ն, որը հարմար կլիներ նաեւ ԱՄՆ-ից, Կանադայից եւ Եվրոպայի երկրների մեր լսարանի համար։

Hangout-ի մասնակիցներին հարցերը ուղղվում էին հիմնականում Twitter եւ Facebook սոցիալական ցանցերով՝ օգտագործելով #armvote13 մականշումը։

Google Hangout-ի արխիվացված տարբերակը կարող եք դիտել ստորեւ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG