Մատչելիության հղումներ

Պահեստի սպաների առաջիկա հավաքներ Ադրբեջանում


Ադրբեջանում ծրագրվում է կազմակերպել պահեստի սպաների հավաքներ։ Այդ մասին APA լրատվական գործակալությանը հայտնել են Ադրբեջանի զորահավաքի եւ զորակոչի պետական ծառայությունում։

Ըստ նույն աղբյուրի` հավաքների նպատակը պահեստի սպաների պատրաստվածության մակարդակի կատարելագործումն է։

Նախնական փուլում կազմակերպվելու են մասնագետ սպաների, այդ թվում` բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական կրթությամբ բուժաշխատողների հավաքներ։

Ադրբեջանի ներկայիս օրենսդրությամբ պահեստի սպաների համար հավաքների տեւողությունը երկու ամիս է։ Առաջիկա հավաքների կապակցությամբ պատրաստվում են համապատասխան փաստաթղթեր եւ նոր կանոններ, ենթադրվում է, մասնավորապես, կրճատել հավաքների տեւողությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG