Մատչելիության հղումներ

Օդանավակայանի հարցում Բաքվի դիրքորոշումը չի փոխվել


Ստեփանակերտի օդանավակայանը
Ստեփանակերտի օդանավակայանը
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ մնում է անփոփոխ, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

«Հաջորդ շաբաթ Հայաստանում ընտրություններ են տեղի ունենալու, այդ իսկ պատճառով առայժմ դժվար է ասել, թե երբ տեղի կունենան հակամարտության կողմերի հերթական բանակցությունները», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` լրագրողներին ասել է Մամեդյարովը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի վերաբացման հարցին` Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, թե պաշտոնական Բաքվի դիրքորոշումը այդ առնչությամբ քանիցս հնչեցվել է եւ հասցվել միջազգային կառույցներին։ «Մենք համարում ենք Հայաստանի գործողությունները անօրինական եւ միջազգային բոլոր նորմերին հակասող, քանի որ միջազգային օրենսդրությունը արգելում է թռիչքները օկուպացված տարածքների վրայով։ Նույնիսկ այն դեպքում, երբ այդ թռիչքները մարդասիրական բնույթ են կրում», - հայտարարել է Մամեդյարովը։

Վստահեցնելով, թե Ադրբեջանը դեմ չէ օդանավակայանի շինարարությանը եւ թռիչքների իրականացմանը, նա հավելել է. - «Հիմնախնդիրը այն է, որ այդ տարածքները օկուպացված են։ Եթե Հայաստանը դուրս բերի իր զորքերը տվյալ տարածքներից, ապա կարող է իրականացնել այդ թռիչքները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG