Մատչելիության հղումներ

Վրաստանի ղեկավարներն ընդունել են Արեւելյան գործընկերության նախարարներին


Վրաստան - Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպումը Թբիլիսիում, 12-ը փետրվարի, 2013թ.
Վրաստան - Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպումը Թբիլիսիում, 12-ը փետրվարի, 2013թ.
Երեկ Թբիլիսիում ընթացող Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, այնուհետեւ հանդիպում է կայացել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի հետ։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպումների ընթացքում քննարկվել են Թբիլիսիում կայացած նախարարական ոչ պաշտոնական համաժողովի արդյունքները, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում ընթացող համագործակցությունը եւ Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ նախապատրաստական աշխատանքները:

Թբիլիսիում կայացել է Հայաստանի եւ Մոլդովայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Վլադիմիր Լյամկեի հանդիպումը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառների զարգացմանն առչվող հարցերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG