Մատչելիության հղումներ

Զոհեր եւ վիրավորներ Դոնեցկում ավիավթարի հետեւանքով


Վթարի ենթարկված օդանավը Դոնեցկի օդանավակայանում, 13-ը փետրվարի, 2013թ.
Վթարի ենթարկված օդանավը Դոնեցկի օդանավակայանում, 13-ը փետրվարի, 2013թ.
Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում վայրէջքի պահին վթարի է ենթարկվել «Յուժնիե» ավիաընկերությանը պատկանող Ан-24 օդանավը։

Ինքնաթիռը Օդեսայից տեղափոխում էր ֆուտբոլի երկրպագուների, որոնք պետք է ներկա գտնվեին «Շախտյոր» եւ «Բորուսիա» ակումբների հանդիպմանը:

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով` ավիավթարի հետեւանքով 5 մարդ զոհվել է, 12-ը` վիրավորվել:

Հաղորդվում է, որ ինքնաթիռում 45 մարդ է եղել:

Երեկ կայացած «Շախտյոր» - «Բորուսիա» խաղի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են ավիավթարի զոհերի հիշատակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG