Մատչելիության հղումներ

Թեհրանում ավարտվեցին Իրանի եւ ԱԷՄԳ-ի բանակցությունները


Թեհրանում ավարտվել են Իրանի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) պաշտոնյաների միջեւ բանակցությունները:

ԱԷՄԳ-ում Իրանի պատվիրակ Ալի Ասղար Սոլթանիեն առանց մասնավորեցնելու ասել է, թե կողմերը համաձայնություն են ձեռք բերել որոշ հարցերի շուրջ:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փոխտնօրեն Հերման Նաքաերցի փոխանցմամբ, մինչդեռ, բանակցություններում որեւէ առաջխաղացում չի գրանցվել։

Միեւնույն ժամանակ, Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հույս է հայտնել, որ Իրանը ճկունություն կցուցաբերի վեց գերտերությունների հետ փետրվարի 26-ին Ղազախստանում կայանալիք բանակցությունների ժամանակ, որպեսզի պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի հարցով զգալի առաջընթաց արձանագրվի:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG