Մատչելիության հղումներ

Փհենյանը երրորդ միջուկային փորձարկումը իրականացրեց


Հյուսիսկորեական հրթիռների կրկնօրինակներ, արխիվ

Հյուսիսկորեական հրթիռների կրկնօրինակներ, արխիվ

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ հաջողությամբ իրականացրել է երրորդ ստորգետնյա միջուկային փորձարկումը։

Հայտարարությունը արվել է այսօր` պաշտոնական Կորեական կենտրոնական լրատվական գործակալության կողմից։

Այսօր ավելի վաղ սեյսմիկ գործակալությունները հաղորդել էին Հյուսիսային Կորեայում մոտ 5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի մասին։

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության գնահատմամբ` փորձարկվել է 6-7 կիլոտոննա պայթուցիկ հզորությամբ սարք։

Դիվանագետների փոխանցմամբ, այսօր ավելի ուշ ակնկալվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ` ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով։

Անվտանգության խորհուրդը ավելի վաղ կոչ էր արել Հյուսիսային Կորեային դադարեցնել աշխատանքները միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG